Рубрика: ձմեռային ճամբար

Դեպի դիլիջան

Քաղաքային համայնք Տավուշի մարզում, Դիլիջանի տարածաշրջանում: Նախկինում մտել է Ելիզավետապոլի նահանգի Ղազախի գավառի մեջ և տարբեր ժամանակներում ունեցել է Դելիժան, Դելիջան, Դիլի, Դիլիջան Հին, Փոքր Տիլի, Տիլիճան անվանումները: Քաղաքային բնակավայր է դարձել 1938 թ-ին: Դիլիջան անվանումը համեմատաբար նոր ժամանակներում է հիշատակվում, թեպետ անհնար է նրա ծագումը վերջնականապես պարզաբանել: Ոմանք նրա ծագումը կապում են ադրբեջաներեն ,,դելի,,` խենթ և ,,ջան,,` հոգի, սիրտ բառերի հետ, իսկ ոմանք էլ կապում են ինչ որ Դիլիջան կոչվող իշխանի  անվան հետ: Ըստ ժողովրդական ստուգաբանության ,,Դիլի  ջանը,, նշանակում է ,,քաղցր լեզու,,: Մեկ այլ տարբերակի համաձայն քաղաքի անվանումը կապում են Դիլի անունով մի մարդու հետ, որին գայլերը հոշոտել են անտառում և նրան որոնող հարազատները երկար ժամանակ ձայնարկել են ,,Դիլի ջան,,:

Автор:

😊Բարի երթ

Оставьте комментарий